Pearson ընկերությունը պայմանավորվել է բրիտանական Financial Times պարբերականը 1.32 մլրդ դոլարով ճապոնական Nikkei մեդիահոլդինգին վաճառելու մասին:

Ըստ The Wall Street Journal-ի, Pearson-ում կարծում են, որ եկել է այնպիսի ակտիվը վաճառելու ժամանակը, ինչպիսին է բրիտանական առաջատար պարբերականը: Վերջերս ընկերությունը կրթական գրականության հրատարակման առաջատար է դարձել եւ ցանկանում է գործունեությունը կենտրոնացնել հենց այդ ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Financial Times-ի ձեռքբերման շուրջ Pearson ընկերության հետ բանակցում են երկու մեդիահոլդինգներ. գերմանական Axel Springer-ը եւ ճապոնական Nikkei-ն: Սակայն նշվում էր, որ գերմանական ընկերությունն ավելի մոտ է պայմանագիր կնքելուն: