2015 թվականի հուլիսի 26-ից Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի շրջանաձեւ երթեւեկության հատվածում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Համապատասխան ճանապարհային նշաններով եւ գծանշումներով երթեւեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթեւեկության առավելություն կունենան հրապարակի շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները. հարակից փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:





























