Փորձագետները վիճարկել են տեսությունն այն մասին, որ հնագույն Ամազոնիան նոսր բնակեցված է եղել: Դեռեւս եվրոպական քաղաքակրթության ի հայտ գալուց առաջ այստեղ կարող էր 8 մլն մարդ բնակվել:
Հարավային Ամերիկայում տեղակայված Ամազոնյան դաշտավայրն ամենամեծն են համարում Երկրի վրա: Դրա տարածքը գերազանցում է 5 մլն քառակուսի կիլոմետրը: Տվյալներ են հավաքվել տարածաշրջանի բուսականության, լանդշաֆտի մասին, այնուհետեւ դրանք համեմատել լեզվաբանների եւ հնագետների եզրահանգումների հետ:
Պարզվել է, որ դեռեւս եվրոպացիների ժամանումից առաջ հնդկացիները կարողացել են 83 տեսակի բույսեր մշակել: Խոսքը, մասնավորապես, քաղցր կարտոֆիլի, թութունի եւ կակաոյի մասին է: Հայտնի է նաեւ, որ Ամազոնիայի բնակիչները պարարտանյութեր են օգտագործել: Առաջին այդպիսի հողատարածքներն ի հայտ են եկել շուրջ 6 հազար տարի առաջ:
Ըստ Naked Science-ի, հենց այստեղ ժամանած եվրոպացիներն են պատճառ դարձել, որպեսզի տարածքը կրկին վայրի ջունգլիի վերածվի: Խոսքը Հին աշխարհից ժամանած մարդկանց բերա հիվանդությունների մասին է, որոնք ոչնչացրել են տեղի բնակչության կեսին:
Գիտնականները փորձում են հասկանալ, թե հատկապես ինչպես կարող էին Ամազոնիայի հնդկացիները համեմատաբար բարձր մակարդակի կենսակերպ վարել՝ միաժամանակ պահպանելով բնական միջավայրը:





























