Մերձմոսկվայի Ստուպինսկի շրջանում մայրը երեխային մեռած է գտել տրանսֆորմեր-սայլակում:

Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 25-ի գիշերը: Մայրն 9 ամսական որդուն պառկեցրել է տրանսֆորմեր-սայլակի մեջ, օրորել, որպեսզի քնի: Հետո մայրն ինքն է քնել եւ միայն առավոտյան հայտնաբերել, որ երեխան անշարժ է:

Նա տեսել է, որ երեխայի մարմինը ծածկոցի հետ ներքեւում է, իսկ գլուխը մնացել է սայլակի եզրին գամված: Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են տղային մահը:

РЕН ТВ-ի, մահվան նախնական պատճառը սայլակի մեխանիկական խնդիրն է: