Աֆղանստանի հյուսիսում հարսանիքի ժամանակ մեծ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է մոտ 20 մարդ, եւս 10-ը վիրավորվել է: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանն տվյալները:
Ոստիկանության փոխանցմամբ, ողբերգությունը տեղի է ունեցել Աֆղանստանի Բագլան նահանգում, մայրաքաղաք Քաբուլից 160 կմ հեռաղորության վրա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Դեհսալլահ բնակավայրում հարսանիք է ընթացել, երբ կեսգիշերին տանը հրաձգություն է սկսվել, որի հետեւանքով մահացել է 20, վիրավորվել՝ 10 մարդ»,-գործակալությանը պատմել է տեղի ոստիկանության պետ Գուլիստան Կհանը:
Ողբերգության զոհերը քաղաքացիական անձինք են, բոլորը՝ տղամարդիկ:
Կհանի փոխանցմամբ, ներկայումս ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի պատճառները:



























