Մարդը ստում է տեստեստերոն եւ կորտիզոլ հորմոնների գերարտադրության հետեւանքով։ Այսպիսի երզրակացության է եկել հետազոտողների խումբը, որը փորձ է անցկացրել 117 կամավորների շրջանում։ Փորձի մասնակիցները մաթեմատիկական խնդիր են լուծել, ստուգել այն եւ ստացված արդյունքը հայտնել խմբի գիտնականներին, հաղորդում է Informing. ru կայքը։
Խնդիրները ճիշտ լուծած մասնակիցները դրամական պարգեւ են ստացել, ընդ որում՝ որքան մեծ է եղել ճիշտ լուծված խնդիրների թիվը, այնքան մեծ է եղել գումարը։ Փորձի ժամանակ մասնակիցների թքից նմուշ է վերցվել՝ պարզելու՝ արդյոք մարդու հորմոնների եւ ստելու հակումի միջեւ որեւէ կապ կա, թե՝ ոչ։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հաջողություններ արձանագրած մասնակիցների կորտիզոլ եւ տեստեստերոն հորմոնները չափից շատ եղել օրգանիզմում։
Գիտնականների խոսքով՝ կորտիոզլի գերարտադրությունը մարդու սուտ խոսելու հետեւանքով է, քանի որ այն արտադրվում է, երբ մարդը սթրեսային վիճակում է։ Տեստեստերոն հորմոնը խթանում է սուտ խոսելը, քանի որ նվազեցնում է ցանկալի արդյունքը ստանալու համար ստելու եւ դրա համար պատժվելու վախը։ Ըստ հետազոտական խմբի՝ մարդը ստում է ոչ սեփական ցանկությամբ. պատճառը հորմոններն են։





























