«Առավոտը» զրուցել է «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանի հետ: Նա ասել է, որ իր ղեկավարած կուսակցությունը, կարեւորելով հանդերձ Ռուսաստանի հետ սերտ տնտեսական, մշակութային  եւ նաեւ ռազմական համագործակցությունը, անընդունելի է համարում այն, որ բոլոր հարցերը լուծվում են Հայաստանի հաշվին, եւ, ըստ էության, իրագործվում են միակողմանի շահավետ ծրագրեր: «Բանականաբար, միակողմանի՝ հօգուտ Ռուսաստանի: Մինչդեռ հարաբերությունները պետք է զարգանան երկուստեք շահավետության եւ հավասարության սկզբունքով:

Այսօր Արեւմուտքն ու ԱՄՆ-ը տեսել են, որ տարածաշրջանում իրենք անելիք չունեն: Իսկ Ռուսաստանն էլ ամեն ինչ փորձում է անել՝ վերականգնելու համար ռուսական կայսրությունը: Եւ քանի որ մենք չունենք լեգիտիմ, ուժեղ իշխանություններ, մեր երկրի արտաքին հարաբերությունների առանցքում չի գտնվում մեր պետության, մեր ժողովրդի շահը»,-ասել է Մարգարյանը: