Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 13-ին, ժամը 15.20-ի սահմաններում օձի խայթոցով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակչուհի, 39-ամյա Հասմիկ Միքայելյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ փրկարար ծառայությունից:

Ըստ բժիշկների` նրա առողջական վիճակը ծանր է: