ՌԴ Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում մոտորանավակների բախումից զոհվել է մեկ մարդ, 4-ը վիրավորվել են, եւս 3-ն անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին։

«Բախումից զոհվել է Վոլսկի մի բնակիչ։ 45-ամյա մի տղամարդ հիվանդանոց  տեղափոխվել։ Եվս 3 տուժածի օգնություն են ցուցաբերվել տեղում։ Շարունակվում են 3 անհետ կորածների որոնման աշխատանքները»,- ասված է հայտարարության մեջ։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին։ Պատահարի պահին երկու նավակներում եղել է 8 մարդ։