Օգոստոսի 2-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Մամիկոնյանց փողոցի թիվ 40 շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: