Ալժիրի բնակիչը դատի է տվել իր կնոջն այն բանից հետո, երբ առաջին անգամ տեսել է նրան առանց շպարի, հաղորդում է Metro-ն: Թերթը ամուսնական զույգի անունները չի նշում:
Նշվում է, որ հարսանիքից հետո հաջորդ առավոտյան ալժիրցին արթնացել է եւ տեսել կնոջ «իրական դեմքը»: Առկա տվյալների համաձայն, տղամարդը ցնցված է եղել եւ չի հավատացել, որ իր առջեւ այն կինն է, որի հետ ամուսնացել է նախօրեին, հաղորդում է Gazeta-ն:
Ներկայումս ամուսինը դատի է տալիս կնոջը՝ «խաբեբայության» եւ «հոգեկան տանջանքներ» պատճառելու համար: Ալժիրցին 20 հազար դոլարի փոխհատուցում է պահանջում: «Նա ասել է, որ մինչեւ հարսանիքը կինը գեղեցիկ ու գրավիչ էր թվում»,-տեղի մամուլին պատմել է աղբյուրը: Նրա խոսքով, հարսանիքից հետո երբ ամուսինը տեսել է կնոջ դեմքը, վախեցել է եւ մտածել, թե նա գող է:





























