Գիտնականները կարծում են, որ կես դար անց մարդկանց միջեւ սեքսը հնացած երեւույթ կլինի, իսկ դրան կփոխարինի ռոբոտների հետ սեռական կապը: Մասնագետները նման եզրահանգում են արել այն բանից հետո, երբ մեծ էկրան է բարձրացել «Մարդիկ» սերիալը՝ մարդու եւ ռոբոտի միջեւ սեքսի տեսարանով:

Չնայած այսօր դա քիչ հավանական եւ նույնիսկ զազրելի է թվում, արդեն 2050 թվականին մարդու եւ ռոբոտի միջեւ հարաբերությունները ոչ ոքի չեն զարմացնի: Մասնագետների խոսքով, տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, իսկ մարդիկ վիրտուալ աշխարհում այնքան շատ ժամանակ են անցկացնում, որ շուտով պարզապես կսիրահարվեն ինտելեկտուալ մեքենաներին:

Ի դեպ, Informing-ի, որոշ գիտնականները ենթադրում են, որ մեքենաների հետ ինտիմ հարաբերությունները նույնիսկ կարող են բարելավել մարդկանց հոգեկան առողջությունը: