Երեւանի Սասունցի Դավթի եւ Աճեմյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել երկու մեքենա: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, օգոստոսի 15-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.00-ին 30-ամյա Լեւոն Ա.-ի վարած «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան Սասունցի Դավթի եւ Աճեմյան փողոցների խաչմերուկում բախվել է 40-ամյա Հարություն Ա.-ի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վերջինիս ուղեւոր, 33-ամյա Մարինե Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կատարվում է նախաքննություն: