Հայաստանի բնակչները մառային հանգիստն անցկացնելու համար ամենաշատը մեկնում են Վրաստան: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողներին ասաց «Արմենիա թրավել+ Մ» տուրիստական գործակալության տնօրեն Մարինա Կպրելյանը:

«Արտագնա տուրիզմում ամենապահանջված ուղղությունը Վրաստանն է, քանի որ շատ մատչելի հանգիստ է ապահովում, ավիաթռիչք չի պահանջում , կարող են գնալ մեքենաներով ու գնացքներով: Պահանջված ուղղություններ են նաեւ Հունաստանը, Իսպանիան»,-ասաց նա՝ նշելով, որ հիմնականում Հայաստանից հուլիս, օգոստոս ամիսներին են մեկնում հանգստանալու:

Մարինա Կպրելյանը նշեց, որ Հայաստանում հանգիստն անցկացնելու համար հիմնականում եվրոպական երկրներից են գալիս՝ Գերմանիա, Ավստրիա, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա , Իսպանիա, նաեւ Իսրայելից , Ճապոնիայից եւ ԱՄՆ-ից:

«Ամեն ինչ անում ենք, որ Չինաստանից գան Հայստան, բայց առաջին  խոչընդոտը, որ ուղիղ թռիչքներ չկան մեզ մոտ»,-ասաց նա:

Մարինա Կպրելյանը նշեց, որ Հայաստանը աշխարհում չանաչելու համար մեծ նշանակություն ունեցան Ցեղասպանության հարյուրամյակի հետ կապված միջոցառումները, նաեւ այժմ ընթացող Համահայկական խաղերը:

«Սակայն այս միջոցառումները բավարար չեն Հայաստանի ճանաչողության համար: Անհրաժեշտ են նաեւ միջազգային ցուցահանդեսների մասնակցել, գովազդներ անել, որը  շատ անգամ անում են տուրօպերատորները: ԿԼարելի է ասել, որ Հայաստանն այսօր բավական գովազդված չէ»,-հավելեց նա: