Սինգապուրի գիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում հանգել են եզրակացության, որ մարդու գեներն ազդում են նրա քաղաքական ակտիվության եւ կուսակցության ընտրության վրա: Հետազոտողների խոսքով, այդ ընտրության համար պատասխանատու է DRD4 կոչվող գենը:

Մասնագետները 1.700 տղամարդկանց եւ կանանց շրջանում հարցում են անցկացրել՝ կապված նրանց քաղաքական հայացքների հետ, ինչպես նաեւ սքանավորել են նրանց ԴՆԹ-ն:

Ըստ Planet-today-ի, հետազոտության արդյունքում գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ DRD4 գենի որոշ տարբերակներ հատուկ են հիմնականում լիբերալներին, իսկ որոշները՝ պահպանողականներին: