ՌԴ Նիժնի Նովգորոդի բնակիչ Օլեգ Բելովը կալանավորվել է իր 6 երեխաներիմ կնոջ եւ մոր սպանության գործով, հայտնում է Քննչական կոմիտեն։ Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, Նիժնի Նովգորոդի 5 ոստիկան գործի քննության ընթացքում ժամանակավորապես ուղարկվել են կադրերի տրամադրության տակ։

Ոստիկանների դեմ գործ է հարուցվել «Անփութություն» հոդվածով, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությունը։

6 երեխաների դաժան սպանության մասին հայտնի էր դարձել օգոստոսի 4-ին։ Երեխաները հուլիսի 25-ից չէին հաճախում մանկապարտեզ, եւ աշխատակիցները ոստիկանություն էին զանգահարել։ Ընտանիքի բնակության վայրում ոստիկանները հայտնաբերել էին պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված երեխաների մարմինները։ Մասնատված մարմինների կույտի մեջ հայտնաբերվել է նաեւ Օլեգ Բելովի կնոջ դին։ Սպանությունը կատարվել էր հուլիսի 25-ի առավոտյան։

Տղամարդը հաշվառված էր հոգենյարդաբանական դիսպանսերում եւ տառապում է շիզոֆրենիայով։