Սահմանում իրավիճակը վերահսկելի է, հայկական կողմը խիստ կերպով պատասխանում է դիպուկահարների կրակոցներին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք պատասախանում ենք միայն նշանացուցված, կոնկրետ նպատակ ունեցող կրակոցներին: Անկանոն կրակոցներին չենք պատասխանում, այլ այդ ժամանակահատվածում մենք ապահովում ենք մեր անվտանգության խնդիրը»,- ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում հակառակորդն ավելացել էր խոշոր տրամաչափի ականանետերից կրակոցների քանակը. «Մեկ լարվածությունը բարձրանում է, մեկ իջնում: Վերջին երկու օրերին կրակոցների քանակը բավականին քչացել է»:
Հիշեցնենք, որ Բաքվում կայացած Եվրոպական խաղերից հետո իրավիճակը սահմանին բավականին լարվել է: Հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը:





























