Շվեդական Մալմյո քաղաքի բնակիչը շրջակա միջավայրի պահպանության վարչությանը տեղեկացրել է, որ կրկնահանցագործ պիթոնը, որն անցած շաբաթվա ընթացքում երկու անգամ փախել է իր մոտից, հայտնաբերվել է: Այս մասին գրում է The Local-ը:
Երկրորդ անգամ օձը տիրոջից փախել է օգոստոսի 2-ին, երբ տերը կարճ ժամանակով սողունին թողել է ավտոմեքենայում: Տղամարդն անմիջապես այդ մասին հայտնել է ոստիկանությանը, սակայն չի հաջողվել անմիջապես հայտնաբերել օձին:
Ըստ Lenta-ի, դրանից մեկ օր առաջ պիթոնը կրկին փախել էր: Ոստիկանությունը սողունին հայտնաբերել էր տղամարդու բնակարանի մուտքում:





























