Օքսֆորդի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին 240 կամավոր է մասնակցել: Ըստ ladyportal.info-ի, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 30-օրյա ոչ նորմալ սննդակարգը բավարար է՝ կազմվածքին եւ սլացիկությանը վերջնականապես հրաժեշտ տալու համար:
Ըստ Mignews-ի, առաջինը տուժում է գոտկատեղը: 92% դեպքերում սխալ սննդակարգը հանգեցնում է այդ հատվածում ճարպային բջիջների առաջացմանը: 30 օրվա ընթացքում մարմնի ընդհանուր զանգվածը միջինը 30%-ով ավելանում է, իսկ մեկ ամսվա ընթացքում հավաքած ավելորդ քաշից ազատվելու համար ստիպված կլինեք 2 տարի վատնել:
Ավելին, մասնագետների եզրահանգմամբ, մեկ անգամ նիհարելուց հետո գիրացած մարդիկ ավելի հակված են գիրության:





























