Ստամբուլում Գերմանիայի հյուպատոս Բրիթա Վեգեները օգոստոսի 17-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան։

Գերմանիայի հյուպատոսը հայտնել է, որ եկել է ծանոթանալու Թուրքիայի հայ հոգեւոր կենտրոն՝ պատրիարքարանի եւ  հայ համայնքի հետ։

Իր հերթին, պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը շնորհավորել է հյուպատոսին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ եւ տեղեկություններ հաղորդել Թուրքիայի հայ համայնքի պատմության եւ ներկա վիճակի վերաբերյալ։