Աստված Եվային ստեղծել է ոչ թե կողոսկրից, այլ մեկ ուրիշ՝ բակուլում կոչվող ոսկորից, որը մինչեւ հիմա Ադամի սերունդների մոտ բացակայում է: Այն գոյություն բազմաթիվ կաթնասունների, այդ թվում՝ մարդանման կապիկի առնանդամում:

Աստվածաշնչյան տեքստերի վերլուծության արդյունքում այսպիսի ենթադրություն է հայտնել Կալիֆորնիայի Բել-Էյր հրեական համալսարանի պրոֆեսոր Զայոնի Զեւիթը: Իր տեսակետը նա պատրաստվում է հիմնավորել ԱՄՆ Տպագրության ազգային ակումբում կայանալիք մամուլի ասուլիսում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հնագույն սեմական լեզուների մասնագետ Զեւիթը ենթադրում է, որ «կողոսկր» բառը Ծննդոց գրքի թարգմանություններում հստակ չի արտացոլում հին հրեական սկզբնաղբյուրը: Ըստ նրա, ավելի ճիշտ է այդ բառը գործածել այն ոսկրի համար, որը ժամանակակից գիտության մեջ հայտնի է որպես բակուլում: