Ամերիկյան գիտնականները վերջերս անցկացրած հետազոտության արդյունքում հետաքրքիր եզրահանգում են արել. սոցիալական ցանցերի հաճախակի օգտագործումը մեծացնում է դեռահասների մոտ դեպրեսիայի առաջացման վտանգը:
Ըստ Unilad առցանց-պարբերականի, ամերիկյան հետազոտողների ուսումնասիրությանը 750 պատանի է մասնակցել: Պարզվել է, որ սոցցանցերից հաճախակի օգտվելու դեպքում անչափահասները կարող են հոգեբանական խանգարումներ ունենալ:
Ավելին, Informing-ի փոխանցմամբ, սոցիալական ցանցերը կարող են դեռահասների մոտ ինքնասպանության մասին մտքեր առաջացնել:





























