Ազգային ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետներում «նամշած» յոգուրտներ են վաճառում: NEWS.am-ի խմբագրություն է դիմել մի քաղաքացի, ով օգոստոսի 10-ին, ժամը 15.50-ին սահմաններում «Պրոսպեկտ մոլից» յոգուրտ եւ այլ մթերքներ է գնել, որպեսզի տանի հիվանդանոցում գտնվող հորը:

Սակայն, գալով հիվանդանոց եւ բացելով յոգուրտը, տեսել է, որ վրան ամբողջությամբ բորբոս է եւ նեխած հոտ է գալիս: «Ձուկ էր ուզել հայրս, մտածեցի, որ այնտեղ կլինի, մտա, գնեցի, դրանք էլ տեսա, ասացի՝ վերցնեմ, տանեմ: Բայց հիվանդանոցում բացելով յոգուրտները՝ անմիջապես թափեցի, չտվեցի հայրիկիս»,-պատմեց քաղաքացին, ով չի ցանկանում, որ իր անունը նշվի: Արդյոք պիտանելիության ժամկետի մեջ էին յոգուրտները, թե ոչ,պարզ չէ, քանի որ քաղաքացին չի նայել ժամկետներին:

Ի դեպ, «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում օրվա ընթացքում բազմիցս կարելի է լսել հետեւյալ հայտարարությունը, որ վստահ լինելով իրենց ապրանքի վրա, հաճախորդին առաջարկում են ժամկետանց ապրանք հայտնաբերելիս մոտենալ տնօրենին եւ դրա փոխարեն անվճար ստանալ նույն ապրանքից 2 հատ, բայց արդեն ժամկետի մեջ:

Ստորեւ ներկայացնում ենք լուսանկարները: