Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախկին մշտական ներկայացուցիչ Արիֆ Մամեդովին մեղադրում են բյուջետային միջոցները ապօրինի վատնելու մեջ: Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2007-2012թթ. Եվրոպայի խորհրդին կից Ադրբեջանի մշտական ներկայացուցչության համար հատկացված միջոցների ապօրինի օգտագործման մեծ հավանականությունը հաշվի առնելով՝ ստուգման ենթակա նյութերը ուղարկվել են Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազին, իսկ հանրությանը տեղյակ է պահվել այդ մասին, գրում է ԱՊԱ-ն:
Այս փաստերը հաստատվել են Գլխավոր դատախազությանը կից Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության հետաքննության ժամանակ: Հավաքված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել խոշոր չափով գումար յուրացնելու ու վատնելու եւ պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով:





























