Գիտնականների համոզմամբ, կյանքը երկարացնելու համար շատ կարեւոր է թուլանալու ունակությունը: Բանն այն է, որ սթրեսը կարող է կյանքն անտանելի դարձնել: Իսկ եթե մարդը, իրեն մեղավոր զգալով, չի կարողանում ինքն իրեն ներել որոշ թերացումներ, լրացուցիչ նյարդային լարում է ունենում, ինչը բացասաբար է անդրադառնում առողջության վրա եւ կրճատում կյանքի տեւողությունը: Միաժամանակ, մարդիկ, որոնք կարողանում են ներել իրենց, կարող են թուլանալ՝ երկարացնելով սեփական կյանքը:
Ըստ Informing-ի, մասնագետները գիտափորձ են անցկացրել տասնյակ կամավորների մասնակցությամբ, որոնք պետք է գնահատեին իրենց իսկ հանդեպ խղճահարության աստիճանը: Պարզվել է, որ նրանք, ովքեր հակված են նույնիսկ աննշան թերացման համար դատապարտել իրենց, ավելի մեծ սթրես են տանում:
Իսկ հայտնի է, որ սթրեսը բազմաթիվ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ, այդ թվում՝ սիրտ-անոթային, որոնք ներկայում մահացության թվով առաջատարն են:





























