Ucom ինտերնետ-օպերատորի բաժնետիրոջը թույլատրել են գրավադրել բաժնետոմսերի 30%-ը: Թույլտվությունն օգոստոսի 12-ին հաստատվել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նիստում:

Ընկերության բաժնետեր Արամ Խաչատրյանին թույլատրել են գրավադրել 41% բաժնետոմսերի 30%-ը:

Նշենք, որ Ucom-ը Հայաստանի ինտերնետ-կապի խոշորագույն օպերատորներից է: Հուլիսի 22-ին ֆրանսիական հեռահաղորդակցական կորպորացիան հայտարարեց Հայաստանում իր դուստր ձեռնարկությունը՝ Orange Armenia-ն Ucom-ին վաճառելու մասին: