Բաղդադի արվարձանում ականապատված մեքենայի պայթյունի հետեւանքով 60 մարդ է մահացել, եւս 200-ը վիրավորվել է, հաղորդում է Reuters-ը:
Պայթյունը տեղի է ունեցել Բաղդադի՝ շիաներով բնակեցված Սադր թաղամասում, հաղորդում է Gazeta-ն:
Այս պահին ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը:





























