Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 08.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով կան մեկ զոհ եւ հինգ տուժած: Տուժածները տեղափոխվել են Արարատի ԲԿ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարսկական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում` Երասխի «կալցեւոյի» մոտ, բախվել է 7 ավտոմեքենայի:

Բախման հետեւանքով մի քանի ավտոմեքենաներ այրվել եւ վերածվել են մոխրակույտի, մի քանի ավտոմեքենաներ էլ վերածվել են մետաղի ջարդոնի:

Վթարի հետեւանքով 1 մարդ մահացել է, իսկ 9-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի եւ Վեդիի հիվանդանոցներ:

Ներկայումս ոստիկանները պարզում են պարսիկ վարորդի, վթարված ավտոմեքենաների վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը: