Նիդերլանդների իշխանությունները հայտարարել են, որ հրաժարվում են գաղտնազերծել Ուկրաինայում Boeing-ի աղետի գործով քննության հետ կապված փաստաթղթերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները դիմել են Նիդերլանդների անվտանգության եւ արդարադատության նախարար Արդա վան դեր Ստերին՝ խնդրելով իրենց տրամադրել Boeing-ի աղետի վերաբերյալ փաստաղթերը՝ տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն:

Նրա խոսքով, թեեւ տեղի ունեցածը լուրջ ազդեցություն է ունեցել երկրի քաղաքացիների վրա, սակայն «գաղտնիությունն այս հարցում առաջնային է»: