Աֆղանստանի բանակի գործողության արդյունքում մեկ օրում մոտ 37 գրոհային է ոչնչացվել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

«Գործողության ընթացքում 37 գրոհային է ոչնչացվել, եւս 37-ը վիրավորվել է, երկուսը՝ ձերբակալվել»,-Twitter-ում հայտնել է Աֆղնաստանի ՊՆ ներկայացուցիչ Զահիր Ազիմին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նա նաեւ հաստատել է, որ այդ գործողության ընթացքում զոհվել է բանակի 8 զինծառայող: