Սեպտեմբերի 1-ին կառավարության անդամներն, ավանդույթի համաձայն, կայցելեն դպրոցներ ու բուհեր: Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 13-ի նիստում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կոչ է արել պահել ավանդույթը:
«Հրավիրում եմ հարգելի նախարարներին հանդիպել սովորողների հետ: Այս բարի ավանդույթը ամենամյա է դարձել, որի համար մենք ուրախ ենք: Կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստ է համակարգել նրանց այցի ու ընդունելության գործընթացը»,-ասել է Աշոտյանը:





























