Մեքսիկայի արեւելյան Վերակրուս նահանգում անհայտ անձինք կրակ են բացել բարում, որի հետեւանքով մահացել է 6 մարդ, այդ թվում տեղի թմրաբարոնը:
Ենթադրվում է, որ հարձակման թիրախը եղել է տեղի «Լոս Սետաս» թմրակարտելի ղեկավար Խոսե Մարկես Բալդերասը, որը հայտնի է նաեւ «Էլ Չիչի» անունով:
Սպանվածների թվում է նաեւ լրագրող Խուան Սանթոսը: Եւս երկու թղթակիցներ ողջ են մնացել եւ հիմա գտնվում են ոստիկանության վերահսկողության տակ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























