ԱՄՆ-ում բաց վաճառքի են հանվել հրանետներ, փոխանցում է CNN-ը։

Դրանց գնման համար որեւէ թույլտվություն անհրաժեշտ չէ, քանի որ հրանետը հրազեն չի համարվում։ ԱՄՆ-ում հրանետն ընդունված է որպես «զվարճանքի սարք»։

Մասնավորապես, ամերիկյան Throwflame ընկերությունն առաջարկում է 1599 դոլարով հրանետի այնպիսի նմուշ գնել, որը կրակը նետում է 15 մետր բարձրության վրա։ Ion Productions Team-ը, իր հերթին, 900 դոլարով առաջարկում է 7,5 մետր հարվածային ուժով հրանետներ։ Այդ գումարի դիմաց ընկերությունը կարող է վերոհիշյալ «խաղալիքը» փոստով ուղարկել ձեզ, փոխանցում է Gazeta-ն։

Ընկերություններում համարում են, որ մարդիկ հրանետներ են գնում խորոված պատրաստելիս հարեւանների վրա տպավորություն թողնելու համար։  Զենքը կարելի է կիրառել նաեւ մացառուտների ոչնչացման համար, անտառային հրդեհների դեպքում։

ԱՄՆ փոստային ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ առանց վառելիքի հրանետը հանգիստ ընդունվում է առաքման համար։