Հունաստանի իշխանությունները որոշել են Կոս կղզի ուղարկել մի զբոսանավ, որպեսզի տեղավորեն այն ներգաղթյալների մի մասին, որոնք Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից կղզի են հասել Միջերկրական ծովով։

Նավը կանգ կառնի կղզու գլխավոր նավահանգստում։ Դրանում ժամանակավորապես կտեղավորեն մինչև 2500 մարդու։ Ավելի վաղ մարզադաշտի տարածքում ապրող ներգաղթյալների և ոստիկանության միջև բախումներ էին տեղի ունեցել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այդ մեծ նավի վրա ներգաղթյալները կկարողանան գրանցվել և դիմում ներկայացնել փաստաթղթեր ստանալու համար, որոնցով կկարողանան շարունակել իրենց ճանապարհը Եվրոպայով։

Հունաստանի իշխանությունները ոստիկանության լրացուցիչ ուժեր են ուղարկել կղզի և արագացրել են ներգաղթյալների գրանցման գործընթացը։