Մերձմոսկովյան շրջանում տղամարդը  կես ժամվա ընթացքում թալանել է երկու խանութ եւ փոստային մեկ բաժանմունք, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Թալանի ընթացքում տղամարդը մի կնոջ է սպանել եւ վնասվածք է հասցրել մի տղամարդու։ Այդ մասին հաղորդել է աղբյուրը օրինապահ մարմիններից։

Ինչպես նշվում է, շաբաթ օրը՝ օգոստոսի 13-ին տղամարդը մտել է Վոսկրեսենսկի շրջանի Ստեպանշչինո գյուղի մթերային խանութ, որտեղ սպանել է մի գնորդուհու եւ վիրավորել է վաճառողին։  Հետո գնացել է հաջորդ խանութ, որը գտնվել է նույն փողոցում։ Ատրճանակով սպառնալով՝ տղամարդը կապել է վաճառողուհուն եւ գնորդուհուն եւ դրամարկղից 7 հազար ռուբլի է գողացել։

Եվս 20 րոպե անց գողը մտել է փոստային բաժանմունքի շենք, որը գտնվել է հենց նույն փողոցում․ այնտեղ դարձյալ ատրճանակով սպառնացել է՝ վաճառողուհուն  սքոչով կապկպելով,  գողացել է նրա ոսկե զարդերը եւ դրամարկղում եղած 20 հազար ռուբլին։ Դեպքի վայրից նա անհետացել է տաքսիով։

Ոստիկանությունը մետրոյի «Կուտուզովսկայա» կայարանում մի տղամարդու է ձերբակալել։