Բրիտանական մաֆիան Ֆրանսիայի հյուսիսում բիզնես է ստեղծել․ նրանք Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայից եկած անօրինական ներգաղթյալներին Լա Մանշով տեղափոխում են Մեծ Բիտանիա։
Այդ մասին հաղորդել է BBC տեղեկատվական ընկերությունը։
Ֆրանսիական Թեթեգեմ համայնքի ղեկավար Ֆրանկ Դերենի խոսքով, այն անօրինական ներգաղթյալները, որոնք փորձում են հասնել Միացյալ Թագավորություն, այնտեղ են հայտնվում «բրիտանական գրանցում ունեցող մեքենաների» շնորհիվ։ Ֆրանսիական Դյունկերկ քաղաքի մոտակայքում տեղակայված փախստականների ճամբարի հետ գործակցող չարամիտների մարտավարությունը «իրենց հաճախորդներին» ապրանքատար բեռնատարներում՝ բեեռների արանքում թաքցնելն է։
Ներգաղթյալներից մեկը հայտնել է, որ 15 հազար ֆունտ սթեռլինգ է ծախսել (23,4 հազար դոլար) Մեծ Բրիտանիա հասնելու համար, որոնցից 12 հազար ֆունտը՝ (18,7 հազար դոլար) նա ծախսել է Ֆրանսիա հասնելու համար եւ 3 հազար էլ (4,7 հազար դոլար) Լա Մանշն անցնելու « ծառայությունների » դիմաց վճարելու համար։ Ընդ որում հաղորդում են, որ չարամիտները որպես կանոն զինված են, հաճախ սպառնում են ներգաղթյալներին, եթե վերջիններս չընդունեն իրենց պայմանները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ֆրանսիական իշխանությունները կուժեղացնեն ոստիկանական ներկայությունը Դյունկերկում։





























