«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման առաջնորդ Աբուբաքր Ալ Բաղդադին բազմիցս բռնաբարել է ամերիկյան հումանիտար առաքելության աշխատակցուհի 26-ամյա Քայլա Ջին Մյուլլերին, որին գրոհայինները գերի էին վերցրել։ Այդ մասին հաղորդել է աղջկա ներկայացուցիչ Էմիլի Լեցները։
ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոն Մյուլլերի ծնողներին տեղեկացրել է, որ իրենց 26-ամյա աղջիկը գերության մեջ բազմիցս բռնության է ենթարկվել։ Գրոհայինները նաև կտտանքների են ենթարկել Մյուլլերին, հաղորդում է Reuters-ը։
Մինչ այդ, ABC հեռուստաալիքը հաղորդել էր, որ իշխանությունները Մյուլլերի ծնողներին հաղորդել են, որ նա համարվել է Ալ Բաղդադիի «սեփականությունը»։
Քայլա Ջին Մյուլլերին գրոհայինները գերի էին վերցրել 2013 թվականի օգոստոսին սիրիական Հալեպ քաղաքում։ Իսլամիստները նրա համար հինգ միլիոն եվրոյի փրկագին էին պահանջել։ 2015-ի փետրվարին Սպիտակ Տունը հայտարարեց, որ Մյուլլերը զոհվել է։ «Իսլամական պետությունը» իր հերթին հայտարարեց, որ Մյուլլերը զոհվել է Հորդանանի ռազմական օդուժի հարվածից Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքում տեղակայված գրոհինների դիրքերին։





























