«ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունը պահպանելու է միջազգային զանգերի սակագները, չնայած 2014թ. վերջին հայկական դրամի արժեզրկմանը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Իհարկե, ամենը, ինչը կապված է փոխարժեքի հետ, ազդում է մեզ վրա։ Բայց մենք փորձում ենք պահպանել սակագները, իսկ եկամտաբերության մեջ առաջացած տարբերությւոնը վերցնում ենք մենք վրա։ Քանի որ այլընտրանք չկա։ Այլ տարբերակը սակագները բարձրացնելն է։ Իսկ մենք ընկերությունում որոշում ենք կայացրել պահպանել դրան՝ սպառողի առջեւ պատասխանատվությունից ելնելով։
Միջազգային գործընկերների հետ մենք, ինչու ոչ, երբեմն փորձում ենք ավելի խիստ բանակցություններ վարենք, որ նվազեցնենք ծախսերը եւ սակագներն ավելի մատչելի դարձնենք մեր բաժանորդների համար»,- ասել է Յիրիկյանը։
«ՎիվաՍելլ-ՄՏՍ» («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է ռուսաստանյան «ՄՏՍ» օպերատորին, 20 տոկոսը՝ լիբանանյան «Fattouch Group»-ին։
Այժմ «ՎիվաՍելլը» զբաղեցնում է Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի 60 տոկոսը՝ 2 մլն բաժանորդներով։





























