ԱՄՆ առեւտրի դեպարտամենտը թույլ է տվել ամերիկյան նավթ արտահանել Մեքսիկա։ Այսպիսով Վաշինգթոնը մասնակիորեն թուլացրել է վերջին 40 տարում գործող այդ երկրից նավթի արտահանման ամբողջական արգելքը։
Թույլտվությունը կվերաբերի միայն հում, «թեթեւ» նավթին, որի դիմաց Մեքսիկան «ծանր» նավթ կմատակարարի Ամերիկային, հաղորդում է Gazeta-ն։ Կսահմանափակվեն նաեւ արտահանման ծավալները՝ օրական մինչեւ 100 հազար բարելի չափով, որը կազմում է ԱՄՆ-ում նավթի արտադրության մոտ 1 տոկոսը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նավթի արտահանման արգելքը ներդրվել է 1970-ական թվականներին՝ երկրի ներսում վառելիքի պահանջարկը բավարարելու համար։





























