Մեծ Բրիտանիայի երիտասարդների գրեթե կեսը դեմ չեն բիսեքսուալ հարաբերություններին: Այսպիսի տվյալներ են ներկայացված YouGov միջազգային հետազոտական ընկերության հաշվետվությունում:
Հարցման ժամանակ իրեն ամբողջությամբ հետերոսեքսուալ է համարել 18-24 տարեկան բրիտանացիների 46%-ը, եւս 6%-ը հայտարարել է, որ նախընտրում է բացառապես նույնասեռական հարաբերությունները:
Ըստ Lenta.ru-ի, բոլոր չափահաս բրիտանացիների շրջանում գերակայում են հետերոսեքսուալները (72%): Բացառապես նույնասեռական հարաբերություններ է նախընտրում երկրի բնակչության 4%-ը: Հետազոտության մասնակիցների թիվը չի նշվում:




























