Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում` առեւտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած պայթյունը առնվազն 12 մարդու կյանք է խլել: Ավելի քան 20 մարդ վնասվածքներ է ստացել: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:

Պայթյունի վայրում շտապօգնության տասնյակ մեքենաներ կան: Փակվել են  մետրոյի բոլոր հարակից կայանները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են: