«Գահերի խաղ» սերիալի հերոսները Անգլիայի եւ Ուելսի բնակիչներին մանկական նոր անուններ են հուշում:  Ազգային վիճակագրության վարչության (ONS) տվյալների համաձայն, 2014 թվին անգլիացի եւ ուելսցի 18 տղա Տեոն անունն է ստացել, եւս 17-ը` Տիրիոն, 14-ը` Բրան եւ 4 հոգի` Սանդոր: 53 աղջկա կոչել են Կխալիստի, 9-ին` Դեյեներիս, 6-ին` Սանսա, 4-ին` Բրիեննա, հաղորդում է The Independent-ը:

«Սառը սիրտը» մուլտֆիլմը շարունակում է ծնողներին ներշնչել, որ իրենց աղջիկներին անվանակոչեն Էլզա եւ Աննա: Տղամարդկանց անունների ցուցակում առաջին անգամ հայտնվել է Քրիստոֆը: Ավելի մեծ ժողովրդականություն ունի Օլաֆը. Այդ անունն օգտագործվել է 52 անգամ:

Ծնողների վրա ազդեցություն ունի նաեւ փոփ-երաժշտությունը: Մասնավորապես, աճում է Ռիտա անվան ժողովրդականությունը ( այդ թվում նաեւ Ռիտա Օրա երգչուհու շնորհիվ):

Տղաների անունների վրա շարունակում է ազդեցություն թողնել ֆուտբոլը: Բացի դրանից, ազգային վիճակագրական վարչությունը նշել է «Քարդաշյանների ընտանիք» եւ «Դաունթոնի աբբայություն» սերիալի ազդեցությունը: