«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից սույն թվականի հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել եւ կազմվել է անտառխախտման 6 արձանագրություն՝  ապօրինի հատված   20 ծառի, 4 խմ վառելափայտի անտառից դուրսբերման եւ կողակ տեսակի 121 ձկան ձկնագողության  համար: 

30.07.2015թ.  անտառխախտման  արձանագրություն է կազմվել  «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի  7-րդ պահաբաժնում`  Վ. Պետրոսյանի նկատմամբ` 2 հա բնական ծագումով մատղաշ ծառերը վնասելու, խոշոր եւ մանր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման համար:

31.07.2015թ.  նույն տեղամասում անտառխախտման արձանագրություն է կազմվել Ս. Պետրոսյանի նկատմամբ` ապօրինի հատված 8 կանգուն ծառի համար:

03.08.2015թ. «Գոշ տեղամաս» մասնաճյուղի 5-րդ պահաբաժնում անտառխախտման արձանագրություն է կազմվել Ա. Զաքարյանի նկատմամբ` ապօրինի 4մ3 վառելափայտի դուրս բերման համար: Հաջորդ օրը նույն տեղամասում` Մ. Մովսիսյանի նկատմամբ` կողակ տեսակի 121 ձկան ձկնագողության համար:

06.08.2015թ. «Գոշ տեղամաս» մասնաճյուղի 4-րդ պահաբաժնում Մ. Պողոսյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման արձանագրություն` ապօրինի հատված 2 կանգուն ծառի համար: 

13.08.2015թ. «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 2-րդ պահաբաժնում անտառխախտման արձանագրություն է կազմվել Խ. Ալիխանյանի նկատմամբ` ապօրինի հատված 10 կանգուն ծառի համար:

Նշված վեց անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկելու նպատակով: