Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները Կիեւի շրջաններից մեկում ձերբակալել են հինգ ռուսաստանցու, որոնց կասկածում են միջազգային ահաբեկչությանը մասնակցության մեջ: Այդ մասին ասվում է ՈՒԱԾ-ի կայքում: Ձերբակալվածներից մեկը որոնվում է Ինտերպոլի կողմից: Անցյալ տարի նրան ձերբակալել էին եվրոպական երկրներից մեկի հատուկ ծառայությունների աշխատակիցները, բայց նա փախել էր` հարձակվելով պահապանների վրա, ասվում է ՈՒԱԾ-ի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է ՈՒԱԾ-ն, ձերբակալվածներից առգրավել են ատրճանակներ, փամփուշտներ եւ ռազմական նռնակ: Նրանց վարձակալած կիեւյան տանը գտել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի եւ դրանց բաղադրիչների գծագրեր: