Իտալական Սպինո դ՛Ադդա բնակավայրի իշխանությունները մարմնավաճառներին պարտավորեցրել են լույս արտացոլող անթեւ բաճկոն հագնել:
Միլան-Կրեմոն մայրուղում աշխատող թեթեւ վարքի տեր կանանց թիվը զգալիորեն ավելացել է: Այդ առիթով իտալացի գործիչները սկսել են մտածել, թե ինչպես կարող են ապահովել նրանց կյանքի անվտանգությունը: Հիմա արդեն ճանապարհներին առանց հատուկ բաճկոնի աշխատող կանանց 500 եվրոյի չափով տուգանք է սպառնում:
Ավելի վաղ նման կարգ է սահմանվել նաեւ Իսպանիայում: Կատալոնիայի շրջաններից մեկի իշխանությունները մարմնավաճառներին պարտավորեցրել էր այդպիսի բաճկոններ հագնել՝ հայտարարելով, որ կանայք պոտենցիալ վտանգ են ներկայացնում ճանապարհային երթեւեկության համար: Այստեղ անվտանգության կանոնները խախտելու համար 40 եվրոյի տուգանք է սահմանված:
Իտալիայում եւ Իսպանիայում անհատական կարգով սեռական ծառայությունների մատուցումը թույլատրված է: Կավատությունը, սակայն, արգելված է:





























