Հաքերների կողմից կոտրված, անհավատարիմ ամուսինների համար նախատեսված կանադական Ashley Madison կայքի օգտատերերի ավելի քան 15 հազար հասցեները գրանցված են զինվորական եւ կառավարական սերբերներում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Hill-ը:
Հիշեցնենք, որ ամուսնական դավաճանության դիմողների համար նախատեսված կանադական կայքը կոտրած հաքերները հրապարակել են օգտատերերի բոլոր տվյալները:
Ցանցահենները ջարդել են անհավատարիմ ամուսինների համար նախատեսված կայքը
Կանադական Avid Life Media ընկերության ծանոթությունների կայքը ստեղծվել է նրա համար, որ ամուսիններին հնարավորություն տա դավաճանել իրենց երկրորդ կեսին: Կայքի նշանաբանն է «Կյանքը կարճ է: Սիրավեպ ունեցիր»:





























