Վերջին չորս հազար տարվա ընթացքում  երկրագունդն առավելագույնս տաքացել է` գերազանցելով 2011-ի հուլիսին սահմանված ռեկորդը: Այդ մասին հաղորդում է Washington Post-ը` վկայակոչելով ՆԱՍԱ-ին:

Մասնավորապես, գիտնականները ներկայիս հուլիսն անվանել են ամենատաքը վերջին  200 տարվա ընթացքում: Մասնագետների տվյալներով, 2015-ի հուլիսին ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի  0,02 աստիճանով գերազանցել է չորս տարի առաջ արձանագրված ռեկորդը: 

2015 թվի ամեն ամիսը դարձել է ամենատաքը ամբողջ պատմության ընթացքում, ինչն իհարկե այս տարին ռեկորդային է դարձնում, հաղորդում է  «Ռոսիյսկայա գազետան»:

Ջերմաստիճանի բարձրացումը մասնագետների կարծիքով հատկապես ակնառու է դրսեւորվում օվկիանոսի հատակին կորալյան գոյացությունների, ծառերի տարեկան օղակների եւ սառույցի հնագույն շերտերի վրա: