Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը փորձում է պարզել ավելի քան երկու շաբաթ առաջ անհետացած Հայաստանի քաղաքացի Դավիթ Դավթյանի ճակատագիրը:

Հյուպատոսությունում NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ կապ են հաստատել ՌԴ իրավասու բոլոր մարմինների հետ: Առայժմ երիտասարդի ճակատագրի մասին որեւէ նորություն չկա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դավիթ Դավթյանը 34 MQ 795 համարանիշով մուգ կապույտ «Opel Astra G» ավտոմեքենայով Խարկով է ուղեւորվել: Նա Երեւանից հագուստ էր տանում:

Վերջին անգամ նրա հետ խոսել են օգոստոսի 3-ին: Երիտասարդն անցել է Ռուսաստանի Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքը, սակայն Ուկրաինա չի հասել, քանի որ անցակետում Դավիթի անունը չի արձանագրվել: Հարազատները խնդրում են տեղեկություններ ունենալու դեպքում զանգահարել +374 96-77-99-88 հեռախոսահամարով: