Հոնդուրասի քաղաքացի Էվելյո Պադիյա-Սեպեդան ամերիկյան Սան Դիեգոյում դատարանի առջեւ է կանգնել՝ թմրանյութ տարածելու մտադրության մեղադրանքով: Նա փորձել է թմրանյութը սահմանն անցկացնել ջրի տակով:

Կասկածյալը խոստովանել է մեղքը: Նրան մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:

ԱՄՆ սահմանապահները Պադիյա-Սեպեդային հայտնաբերել են ապրիլին, Կալիֆորնիայի ափերին: Ըստ Lenta.ru-ի, նա անջրանցիկ մարզահագուստով է եղել, կողքին դայվինգի համար նախատեսված բալոններ են եղել եւ փաթեթավորված 25 տուփ կոկաին: