Յուրաքանչյուր երրորդ ամերիկացին ամբողջությամբ վստահ չէ իր սեռական կողմնորոշման առումով: Հետազոտության համաձայն, ընդհանուր առմամբ, ամերիկացիների 78%-ը իրեն բացարձակ հետերոսեքսուալ է համարում, իսկ 4%-ը իրեն վստահորեն նույնասեռականություն է վերագրում: ԱՄՆ-ի բնակիչների 16%-ն այդ երկու սեռական կողմնորոշումների միջեւ ինչ-որ տեղ է, հաղորդում է Medicforum.ru-ն:

Տվյալ խմբում 10%-ը ենթադրում է, թե ինքն ավելի շատ հետերոսեքսուալ է, քան նույնասեռական, իսկ 3%-ն իրեն ավելի շատ նույնասեռական է համարում: Ընդ որում, եւս 3% դարձյալ մեջտեղում է: Այնուամենայնիվ, բավական մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր, իրենց հետերոսեքսուալ համարելով, նույնասեռական սիրո փորձառություն են ունեցել: 

Այսպես, հետերոսեքսուալ ամերիկացիների 12%-ը հայտարարել է, որ փորձել է նույնասեռական հարաբերությունները:

Ավելի վաղ նման հետազոտություն էր անցկացվել նաեւ Մեծ Բրիտանիայում, որի ընթացքում պարզվել էր, որ երիտասարդ բրիտանացիների կեսը հնարավոր է համարում բիսեքսուալ հարաբերությունները: